Շատ ընկերությունների վաճառքի բաժիններում այս պատմությունը հաստատ գիտեն: Կարծում եմ՝ նման չինական առակները միշտ էլ իրենց արդյունավետությունն ունեցել են, ուստի այն նույնպես ներառվեց բլոգում:
Չինաստանում ապրում էր վաճառքի հմուտ վարպետ, ով ուներ բազմաթիվ աշակերտներ: Վարպետն ամեն շաբաթ հավաքում էր իր աշակերտներին ու ժամերով պատմում էր վաճառքի գաղտնիքների մասին: Աշակերտներն էլ անընդհատ հարցեր էին տալիս և նորանոր հմտություններ իմանում վաճառքի մասին: Բայց վարպետը հմտությամբ էր վարում, այսինքն՝ մի նոր հմտություն կամ օրինակ ասելուց առաջ նա սկզբից հարցնում էր աշակետներին, այնուհետև ինքն էր պատասխանում: Դա թույլ էր տալիս աշակերտներին մտածել: Եթե պատասխանը ճիշտ էր, ասում էր «ԱՅՈ», եթե սխալ՝ «ՈՉ»:
Մի անգամ աշակերտներից մեկն այսպիսի արտահայտություն արեց.
-Վարպետ, ո՞րն է ամենալավ վաճառքի օրը: Միգուցե դա կապված է աստղերի դասավորության կամ ինչ-որ այլ երևույթի հետ:
Ուսուցիչը, ճիշտն ասած, զարմացած էր հարցից և ցանկացավ ճշտել: Ճշտելուց հետո իմացավ, որ աշակերտը ցանկանում է իմանալ շաբաթվա ու ամսվա ո՞ր օրը, այսինքն հնարավո՞ր է այնպիսի ամիս-շաբաթ-օր, երբ այդ օրն ամենալավն է վաճառքի համար:
Ուսուցիչը նախ ծոծրակը քորեց, նայեց պատուհանից դուրս նայեց ու ասաց.
-Այո, նման օր գոյություն ունի: Եթե որևէ մեկը կարողանա գտնել, նա իսկապես մեծ վաճառքի մասնագետ կդառնա:
Բոլոր աշակերտները սկսեցին տարբեր կողմերից ասել ամսվա և շաբաթվա բոլոր օրերը, բայց բոլորին ուսուցիչը գլխով բացասական պատասխան էր տալիս: Երբ արդեն բոլոր շաբաթվա օրերն ու ամսաթվերն արդեն ասվել էր մի պահ լռություն տիրեց: Այդ լռության ժամանակ աշակերտներից մեկը քմծիծաղ տվեց և ասաց.
-Ես գիտեմ այդ օրը: Այդ օրվա ամսաթիվը 20-ն է, իսկ շաբաթվա օրը հինգշաբթի:
Աշակերտները միանգամից բողոքեցին, թե ինչքա՞ն պետք է սպասել, որ 20-ն ու հինգշաբթին միմյանց հետ համընկնեն, երբ ուսուցիչը ժպտաց և տվեց իր հանրահայտ «ԱՅՈ» պատասխանը: Այնուհետև շարունակեց.
-Դեկտեմբերի 20 և հինգշաբթի, դա այսօրն է, այսինքն միշտ հիշեք, լավագույն վաճառք իրականացնելու օրն այսօր է:
Ինչքան հաճախ են մեր աշխատակիցները հետաձգում իրենց աշխատանքները հետոյին, բայց կկարողանային թեկուզ մեկ վաճառք ավելին անել այսօր: Եթե վաճառքը սկսվում է հենց այս պահից, հիշեք՝ միգուցե մրցակիցը դեռ պատրաստվում է, իսկ Դուք արդեն մի քայլ առաջ եք անցնում: Այս դարի կարգախոսն է արագություն, հիշենք Motorola-ին, Nokia-ին, հիմա այս ընկերությունները դանդաղության պատճառով զիջել են իրենց դիրքերն ավելի արագներին: Արդյունքում ամենալավ վաճառքի օրն այսօր է, սկսենք այսօրվանից:
Կարդացեք նաև՝ Միլիարդատերեր, ովքեր ամեն ինչ սկսել են զրոյից, բայց …