Մուգ վարդագույն շրթներկը սեզոնի աչքի ընկնող թրենդներից է, որն ընտրել կարող են մաշկի ինչպես բաց, այնպես էլ մուգ  երանգ ունեցող լեդիները:

Այն վերջերս հաճախ է դառնում նաեւ աստղերի ընտրությունը: Տարբեր հավաքույթների ժամանակ նրանց կարելի է տեսնել ոչ թե գայթակղիչ կարմիր, այլ հենց մուգ վարդագույն շրթներկով, որը կերպարին սեթեւեթ հմայք է հաղորդում:

Օրինակ՝ Էմմա Սթոունը, ով վերջերս հայտարարեց, որ շնորհիվ իր կինոկարիերայի սկսել է գլուխ հանել նորաձեւությունից, ապացուցեց դա հենց այս թրենդին հաճախ հետեւելով: Մուգ վարդագույն շրթներկը նա սովորաբար համադրում է կոպերի սեւ աղեղների հետ: Մի խոսքով՝  Babby Doll ոճ:

Թոփ մոդել Հայդի Քլումը շրթներկը համադրել է նույն գույնի զգեստի հետ: Եվ չնայած որ մասնագետները խորհուրդ են տալիս այս տիպի շպարը զուգադրել ավելի բաց գույնի հագուստի հետ, Հայդիի դեպքում կարծես թե վատ չի ստացվել:

Իսկ այ Գվեն Ստեփանին չարաշահել է թրենդը՝ համադրելով այն աչքերի smoky eyes շպարի հետ: Աններդաշնակ, անգամ՝ վուլգար համադրություն…

Ինչպես քսել մուգ վարդագույն շրթներկը

Որպեսզի գույնը հարուստ ստացվի, առաջին շերտը քսելուց հետո շրթունքներին թեթեւակի հպեք անձեռոցիկի բարակ շերտ, որից հետո քսեք երկրորդ շերտը: Այս եղանակն օգնում է նաեւ շրթներկի՝ շուրթերին երկար ժամանակ պահպանվելուն:

Այս գույնը հրաշալի է նայվում նաեւ գելի մի թեթեւ շերթի հետ. հաճելի փայլ է հաղորդվում:

Եթե ձեր շուրթերի վիճակն այնքան էլ լավ չէ, այս գույնը միայն կընդգծի դա: Այնպես որ նախ հոգ տարեք շրթունքների մաշկի կատարյալ վիճակի մասին:

Աղբյուր` LADYNEWS.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել