Արդեն վեց-յոթ ամիս կլինի, ինչ Բեռլինի հայ համայնքից նամակներ եմ ստանում: Նիդեռլանդներում եղած ժամանակ չէի էլ բացում. ինձ ի՞նչ, բայց ինչ վերադարձել եմ Գերմանիա, սկսել եմ բացել, հետո նորից փակել` առանց կարդալու: Էսօր որոշեցի կարդալ: Կարդալը ո՞րս է: Տեքստն ամբողջովին գերմաներեն է, հայերեն ոչ մի բառ: Պարզվում է` արդեն կայք էլ ունի համայնքը: Մտա: Նորից ամբողջովին գերմաներեն: Կարո՞ղ եք բացատրել, թե իմաստը որն է: Լավ, գերմաներեն գրում են, հասկանում ենք. երկրի պետական լեզուն է, բայց ինչու՞ հայերեն տարբերակ չկա: 

Մտածում եմ` բա համայնքի դերը հայություն պահպանել-բանը չի՞: Եթե հա, ուրեմն ինչու՞ են լեզուն սպանելը հենց իրենցից սկսում: Չէ, ես էդ համայնքը չեմ գնա, մինչև հայերեն նամակ չուղարկեն: Գերմաներեն ում հետ ասես կարող եմ շփվել:

Էս թեմային էլի եմ անդրադարձել: Բայց նորից ինձ նույն հարցն ա հուզում. ինչի՞ համար ա հայ համայնքը, եթե իրանց մեյլինգ լիսթում արդեն ինձ օտար եմ զգում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել