ben-affleck-2-435Բեն Աֆլեկը իր թիկունքին դաջել է փյունիկ թռչուն, որը հանդիսանում է Վերածննդի խորհրդանիշ: Օսկարակիր դերասանը գունավոր դաջվածքը արել է ամբողջ թիկունքով մեկ, հայտնում է starslife.ru-ն:
Բենի ընկերը մամուլին հայտնել է, որ նա այդ ձևով ցանկացել է ակնարկել իր ծանր հոգեկան վիճակի մասին Ջենիֆեր Գարներից բաժանվելուց հետո: «Նա դաջվածքն արել է տնային պայմաններում»:
Ջենիֆերը գիտի այդ մասին, սակայն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Աֆլեկի հոգեվիճակը, և նրա խնդիրները այլևս իրեն չեն վերաբերվում:

ben-affleck-2-435

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել