120675Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ժնևյան միջազգային քննարկումների հաջորդ (35) փուլն անցկացվելու է 2016 թվականի մարտի 22-23-ին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը։
Ժնևյան քննարկումները 2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության միակ ձևաչափն է։ Հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատվիրակությունները։ Բանակցություններն անցկացվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ։
Վրաստանի ԱԳՆ-ը դրական է գնահատել Ժնևյան քննարկումների 34-րդ փուլը, որն ավարտվել է դեկտեմբերի 9-ին՝ հավելելով, որ դրա ժամանակ քննարկվել են կարևոր բոլոր հարցերը։ Դրա հետ մեկտեղ Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման մի շարք մասնակիցներ փորձել են քաղաքականացնել առանձին հանդիպումներ։
Ժնևյան բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ վարչական սահմաններին տիրող իրավիճակը և ընդգծել Գալիում երկկողմ հանդիպումները վերսկսելու անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել