9ff9103bdc168f14544832c8e97Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմեդովը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել` ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելով, գրում է Lenta.ru-ն:

Գործընթացի ժամանակ Ահմեդովը չի խոստովանել իր մեղքը, սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից ներողություն է խնդրել, որ «չի արդարացրել նրա վստահությունն» ու «ստիպել է տխրել»:
Նշենք, որ Ահմեդովը մեղադրվում էր նաև մեծ չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն հետո դատախազությունը բացառել է այդ մեղադրանքը: «Պաշտոնական լիազորությունների չարաշահումը» փոխարինվել է «Օրինական ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտումով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել