Ladynews.am-ը գրում է.

Ձմռանը մեզանից շատերը մշտական թուլություն են զգում, ուժասպառություն, էներգիայի պակաս: Այդ պահերին ոչինչ անել չի ստացվում, և բազում բացասական զգացողություններ են կուտակվում: Սակայն պետք չէ հուսահատվել, կենսունակությունը վերադարձնելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:
Ներկայացնում ենք մի քանի կանոն, որոնք կօգնեն բարձրացնել տրամադրությունը և դրականորեն տրամադրվել:
1. Օրվա կանոնակարգ
Որպեսզի կրկին ձեզ թարմ զգաք, առաջին հերթին պետք է կարգավորել ձեր օրը: Արթնացեք և քնեք միշտ նույն ժամերին, ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին: Վերջ տվեք արթնանալուց հետո անկողնում մնալու սովորությանը: Եթե դուք ցանկանում եք ունենալ արդյունավետ օր, պետք է ձգվել և վեր կանալ:
2. Լվացվեք սառը ջրով
Դա կօգնի ավելի շուտ հանել քնկոտությունը: Կոնտրաստային ցնցուղը նույնպես հիանալի տարբերակ է;
3. Մարզանք
Ապա կատարեք առավոտյան մարզանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվություն նպաստում է օրգանիզմում ուրախության հարմոնի աճին: Այդ պատճառով ֆիզիկական ակտիվությունից հետո հանգստի և բավարարման զգացողություն է գալիս:
4. Սիրած երաժշտություն

Տրամադրության բարձրացման համար միացրեք ձեր սիրած երաժշտությունը: Եթե դրսում արև է, բաց արեք վարագույրները: Ցերեկվա լույսը կտա ուժ և դրական տրամադրություն:

600x580

5. Ճիշտ նախաճաշ

Այնուհետև պատրաստեք ճիշտ նախաճաշ: Ընտրեք համեղ և օգտակար մթերքներ՝ կաթնաշոռ, վարսակ, ընկույզ: Սուրճն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով, կարող եք ավելացնել մի փոքր կիտրոն: Հիմնական սննունդի ընդունման արանքներում կարող եք միրգ ուտել :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել