eu00256Մեծ Բրիտանիան կարող է բախվել տնտեսական անորոշության՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի մասնակցությամբ մամլո ասուլիսի ժամանակ Լագարդը հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքներով, որը վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է անցկացնել մինչ 2017 թվականի վերջը, Միացյալ թագավորությունը կպահպանի անդամակցությունը ԵՄ-ում։

«Որոշակիությունը միշտ ավելի լավ է անորոշությունից. սա տարածված արտահայտություն է ԱՄՀ-ում։ Սակայն որպես տնտեսագետ՝ կանխատեսումներ անելով՝ ես փորձում եմ գնահատել և մոդելավորել տարբեր սցենարներ, և որքան շատ է որոշակիությունը, այնքան դրանք ավելի լավն են»,- ասել է Լագարդը։

ԱՄՀ-ի ներկայացրած զեկույցում նշվել են երկրի կայուն տնտեսական ցուցանիշները, որոնք կլինեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կայուն աճի հիմքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել