Լոնդոնի հյուսիսում ոստիկանության հատուկ գործողության ժամանակ կրակելուց մարդ է սպանվել: Այս մասին BBC-ին հայտնել են Սքոթլանդ-Յարդում:Գործողությունը սկսվել է տեղական ժամանակով 9:00-ին մոտ (մեր ժամանակով՝ 13:00): Տղամարդու մահվան ստույգ հանգամանքները դեռ հայտնի չեն: Միայն հաղորդվում է, որ նա մի քանի հրազենային վնասվածք ստացել և մահացել է նախքան շտապօգնության հասնելը:
Ոստիկանությունում չեն նշում նաև հատուկ գործողության նպատակը: Հաղորդվում է միայն, որ այն իրականացվել է հետախուզությունից ստացված տվյալների հիման վրա, բայց միաժամանակ ոչ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Տղամարդու մահը կհետաքննի ներքին հետաքննությունների բաժինը:
Ականատեսների տեղեկությամբ՝ դեպքի վայրում շատ ոստիկանական մեքենաներ ու զինված իրավապահներ կան: Նրանք նաև բժշկական ուղղաթիռ են նկատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



