Ինչ անտարբեր մասսաի ենք վերածվել, անտարբեր ամենա կարևոր հարցերի նկատմամբ: Սահմանին զինվոր կորցնելը դարձավ սովորական բան: Սա մեր անտարբերության արդյունքն է: Թող պաթոսային ու հռետորական չնկալվի, բայց մեր բոլոր կորցրած զինվորների արյունը, հենց մեր հասարակության ու ողջ ազգի խղճին է: Մենք թույ տվեցինք, որ մեր երկիրը այս օրին հասնի, մենք թույլ տվեցինք, որ մի խումբ փսլնքոտ տգետներ մեզ արհամարեն, արհամարեն մեր ընտրելու և արժանավայել ապրելու իրավունքը: Վերջին ութ տարիները էլ ավելի խորացրեցին մեր անտարբերության աստիճանը, համաժողովրդական տոտալ բարոյազրկում ենք ապրում: Մի անպատիվ, չհարգված ու անինքնասեր մարդ, մեզ ազգովի պատվազուրկ է դարձրել, մի քոսոտ տավարի հոտ, ողջ ազգը դարձրել է գերի և մենք սա կուլ ենք տալիս:Ամեն անգամ Սերժին իր հոտով տեսնելիս, ազգի մեծ մասը իրեն նվաստացած է զգում, ամեն անգամ, Նազարբաևի խոսքերն ու նրա վախկոտ վիճակն եմ հիշում: Դատարկվող երկրում, առանց այդ էլ երիտասարդության թիվը շատ քիչ է, բայց մենք լուռ հանդուրժում ենք մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻ կորուստը: Եվ ամեն անգամ, ինչ որ պալատական ծաղրածուներ, սահմանի կորսուստները բացատրում են գլոբալ խնդիրներով, բերում հազար ու միապուշ բացատրություններ: Այս ֆոնին, երեկոյան միացնում ենք հեռուստացույցը, դիտում Սերժի ու Գալուստի ելույթները, Հերմինեի ու այլ պառվաբոզերի քրքջոցը, դաշնակների ու մյուս «ընդիմադիրների» պոռնկական խաղիկները, Մանվելի ու Սեյրանի թևավոր խոսքերը, Օհանյանի կնկա գույնզգույն վարդերը, հետո մտնում ՖԲ ու այս ամենը սարքում մասխարա: Սա պատերազմական երկում ապրող ազգի վիճակ է՞...

Զինվորներն ափսոս են, թիրախի պես կանգնեցրել ենք սահմանին ու նրանց թիկունքում անվայել ապրում ենք...
Դեռ երեկ, ազերիները մեր զինվորից շան պես վախենում էին, կամաց կամաց դա մոռանում ենք...
Այսպես չի կարելի, պետք է փոխել վիճակը, ազգովի ոտքի կանգնել և ասել, ԱՅԼԵՎՍ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել