image_20123Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Իսպանական գրանդերի ներկայացուցիչները ներկա են եղել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Յուվենտուս»-ի և «Սևիլիա»-ի դիմակայությանը և հետևել են Դիբալայի գործողություններին:
Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ կատալոնական ակումբի կազմում, սակայն «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները դեռ չեն բանակցել ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հավելենք, որ Դիբալան աչքի չի ընկել «Սևիլիա»-ի դեմ խաղում, իսկ նրա թիմը պարտվել է 0:1 հաշվով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել