Araratnews.am-ը գրում է.ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և Իրաք մտցված թուրքական ստորաբաժանումների պատճառով թուրք-իրաքյան հարաբերությունների սրումը:
«Ղեկավարները քննարկել են Իրաքի իրադարձությունները` ընդգծելով Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունների լարվածության թուլացման անհրաժեշտությունը, հարգանքն Իրաքի ինքնիշխանության նկատմամբ և ԻՊ դեմ պայքարում գործողությունների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել