Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է դիմանալ և ներել. Մայր ԹերեզաLife.panorama.am-ը գրում է.
Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Այս կնոջ ձեռբերումները իրոք զարմացնում են, նրա անձը շատ կարևոր է  ողջ մարդկության համար։
Մայր Թերեզան, «Միսիոներական սիրո քույրեր» կանանց միության հիմնադիրը, 1979 թվականին արժանացել է  Նոբելյան մրցանակի։
Ձեզ ենք ներկայացնում Մայր Թերեզայի մտքերը սիրո, ներելու, խաղաղության և ընտանիքի մասին։
1.Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է դիմանալ և ներել։
2.Թող յուրաքանչյուրը, ով գալիս է  քեզ մոտ, հեռանա ավելի բարի և երջանիկ դարձած։
3. Ամենաուժեղ  դեղը քնքուշ սերն է և հոգատարությունը։
4. Սիրիր և թող սերը քեզ համար նույնքան բնական լինի, ինչքան շնչառությունը։
5. Կարևոր չէ, թե ով եք դուք և ինչ են խոսում ձեր մասին. ընդունեք ամեն ինչը ժպիտով և շարունակեք անել ձեր գործը։
6. Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ մի արեք ընդհանրապես։
7. Չկա երջանկության որևէ բանալի։ Դուռը միշտ բաց է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել