Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին մեղադրել է Եմենի դպրոցների վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:Կազմակերպության տվյալներով՝ այն բանից հետո, երբ մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սկսեց ավիահարվածներ հասցնել Եմենի ուղղությամբ, երկրում ավելի քան հազար դպրոց ստիպված եղան դադարեցնել աշխատանքները, իսկ դրանց մոտ մեկ քառորդը ամբողջովին ավերվեց:
Կազմակերպությունն իր նոր զեկույցում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային կոչ է անում դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը՝ ռազմական հանցագործություններում նրա հանցակիցը չդառնալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



