Ամերիկացի սկանդալային դերասան 29-ամյա Շեյա Լաբաֆը հրապարակել է իր հեռախոսահամարը՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով հեռախոսով խոսել իր հետ:
The Huffington Post-ը հայտնում է, որ դա կատարվել է «Հպվիր հոգուս» (#TOUCHMYSOUL) ակցիայի շրջանակներում, որ Լաբաֆն իրականացնում է իր գործընկեր-արվեստագետների հետ:
«Տրանսֆորմերների» և «Նիմֆոմանուհու» աստղ Լաբաֆի հետ խոսելու համար դեկտեմբերի 10-13-ը յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել +44 (0) 151 88 0771 համարով, և նրան կպատասխանեն դերասանը կամ նրա գործընկերները: Զանգերը նաև ուղիղ եթեր կհեռարձակվեն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/11/Labouf-call/1870988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



