Ամեն օր մենք դեն ենք նետում բազմաթիվ սննդային մնացորդներ՝ չգիտակցելով, որ դրանք իրականում կարող են բուժել տարբեր հիվանդություններ։
 
Ներկայացնում ենք սննդային կեղեւների բնական ու հզոր օգտակար հատկությունները:
Կարտոֆիլի կճեպ
Կարտոֆիլի կճեպն օգտակար է բարձր ճնշման դեպքում։ Դրանք լավ լվանում են, վրան եռման ջուր լցնում, 10 րոպե եփում, թողնում՝ սառչի, ապա օրվա մեջ 4 անգամ երկու թեյի գդալ խմում են՝ ուտելուց առաջ։
Թութքի դեպքում՝
3-5 լիտր տարողությամբ կաթսայի մեջ լցնել կարտոֆիլի կճեպները, ջուր լցնել վրան, եռացնել։ Ապա լցնել այդ ամենը գիշերանոթի վրա եւ նսել դրա վրա 10-20 րոպե՝ «ինհալացիա» ընդունելով։
Բրոնխիտի դեպքում՝
Կարտոֆիլի կճեպները եռացնում են 10-15 րոպե, հարում են՝ մինչ համասեռ զանգված դառնալը, լցնում են թանզիֆի վրա եւ դնում կրծքին։
Ձմերուկի կեղեւ
Ձմերուկի կեղեւը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի։ Օրինակ այն օգտակար է օստեոխոնդրոզի դեպքում։ 300-400 գրամ թարմ ձմերուկի կեղեւը լցրեք լոգարանի մեջ, լոգանք ընդունեք այդ ջրով։ 15 օրվա ընթացքում ամեն օր կրկնեք՝ օրական մեկ անգամ։
Եթե ձեռքերն ու ոտքերը ուռչում են, 1 թեյի գդալ ձմերուկի կեղեւի քերուքը լցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք սառչի ու օրական 3-4 անգամ կես բաժակ խմեք։ Աղիների բորբոքման դեպքում՝ ձմերուկի կեղեւի արտաքին՝ կանաչ մասը չորացրեք, 100 գրամը լցրեք կես լիտր եռման ջրի մեջ, թողեք սառչի, օրական 4-5 անգամ կես բաժակ խմեք։
Նռան կեղեւ
Նռան կեղեւը նաեւ բուժիչ հատկանիշներ ունի։ Դրանով ողողում են բերանի խոռոչը լցնդերի արյունահոսության, ստոմատիտի դեպքում։ 1 թեյի գդալ չորացրած, աղացած նռան կեղեւի վրա մեկ բաժակ տաք ջուր լցրեք, կես ժամ եռացրեք, թողեք սառչի ու ողողումներ արեք։
Նռան խաշած կեղեւը էկզեմային է լավ, դրեք վնասված հատվածի վրա։ Նռան կեղեւի թուրմը հանգստացնում է նյարդերը, այն նաեւ անչափ օգտակար է լուծի դեպքում։ Ցիտրուսային մրգերի կեղեւը անչափ կարեւոր հատկանիշներ ունի։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ կարելի է դրանք լցնել լոգարանում եւ լոգանք ընդունել, դա կհանգստացնի նյարդերը։
Ցիտրուսների կեղեւը կտրտեք, դրեք տան տաքացուցիկ համակարգերի մոտ։ Դրանք տաքանալով, հոտը տարածվում է օդում եւ մաքրում այն։
Ոտքերի եղունգների սնկային հիվանդությունների դեպքում ցիտրուսի կեղեւը դրեք հիվանդ տեղում, կապեք կտորով ու թողեք մինչեւ չորանա։
Գլխի մաշկի թեփի դեպքում լիմոնի կեղեւը քերիչով անցկացրեք, մեկ բաժակ եռման ջուր լցրեք վրան, թողեք կես ժամ, քամեք եւ ստացված ջուրը քսեք մազարմատներին, թողեք կես ժամ, ապա լվացեք գլուխը։
Բանանի կեղեւ
Այն, որ բանանը չափազանց օգտակար է, վաղուց է հայտնի։ Բայց այն, որ դրա կեղեւը պակաս օգտակար չէ, քչերը գիտեն։ Մասնագետները պարզել են, որ բանանի կեղեւը շատ կարեւոր հատկանիշներ ունի։ Նախ՝ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք աղիների աշխատանքն են կարգավորում։ Բացի այդ՝ դրա մեջ կա մագնիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12, սպիտակուց։
А վիտամինը օգտակար է ատամների եւ փափուկ հյուսվածքների, В6-ը՝ ուղեղի եւ սրտի բնականոն աշխատանքի, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի կարգավորման համար։ В12-ը կարեւոր է նյարդերի համար։ Բացի այդ, բանանի կեղեւում առկա նյութերն իջեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Սակայն պետք է հիշել, որ բանանը չփչանալու համար կեղեւը հաճախ պեստիցիդներով՝ թունավոր նյութերով են պատում, հետեւաբար՝ այն օգտագործելուց առաջ պետք է հանգամանորեն լվանալ։ Իսկ բանանի կեղեւը կարելի է օգտագործել խաշած կամ չորացրած՝ ավելացնելով տարբեր ապուրների։
Սեխի կեղեւ
Սեխի կեղեւը շատ օգտակար է անգինայի եւ բրոնխիտի դեպքում։ Դրանցից պատրաստված կոմպրեսը տեղադրում են կոկորդին եւ կրծքին, ինչը մեղմացնում է ցավը։
Եթե հաճախ ճակատին դնեք սեխի կեղեւը, արագ կհաղթահարեք հարբուխը։ Սեխի կեղեւները կտրատեք, լցրեք լոգարանի ջրի մեջ ու լոգանք ընդունեք։ Դա կօգնի ազատվել ալերգիայից, մաշկի գրգռվածությունից։ Լոգանք ընդունեք օրական մեկ անգամ՝ 7 օր։
Ընկույզի կեղեւ
Պոպոքի կեղեւը իր մեջ բազմաթիվ օգտակար հատկանիշներ է պարունակում։ Այն ամրացնում է մազերը։ Կեղեւն այրում են, մոխիրն ավելացնում են ջրին, խառնուրդը քսում գլխին, թողում կես ժամ, լվանում։ Ռեւմատիզմի դեպքում թարմ պոպոքի կանաչ կեղեւը տրորում են, դնում ցավացող հատվածներին։ Պոպոքի միջնապատն օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների ժամանակ, դրանք թեյի նման թրմում են ու խմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել