Newmag.am-ը գրում է.
Միջնադարյան Վենետիկում վերնախավը սիրում էր դիմակներ կրել և տրվել խրախճանքներին՝ չբացահայտելով սեփական ինքնությունը։ Վերջին սեզոններին նորաձևությունը կրկին հիշել է դիմակների մասին։ Դիզայներներից մի քանիսն իրենց հավաքածուներում ցուցադրեցին մեկը մյուսից հետաքրքիր դիմակներ, և հաշվի առնելով դրանց գները՝ կարելի է եզրակացնել, որ, ինչպես միջնադարյան Վենետիկում, այնպես էլ այժմ դրանք աղքատների համար չեն։ Թաքցնել ինքնությունը կամ փոխել այն. հետաքրքիր, զվարճալի, որոշ դեպքերում՝ նույնիսկ միստիկ խաղ, որը, համոզված եմ, գայթակղում է շատերին։ Ամենաառաջադեմ դիզայներները վերջին մի քանի սեզոնների ընթաքում իրենց հավաքածուներում (նաև haute couture) ցուցադրում են ֆանտաստիկ գեղեցկության և շքեղության դիմակներ։
«Martin Margiella», «Alexis Moblle», «Victor & Rolf»… Ծաղիկներով, թիթեռներով, բյուրեղներով, մեխերով և Աստված գիտի էլ ինչերով են այսօր զարդարված դիզայներական դիմակները։ Հետաքրքիր է, որ այս բավական տարօրինակ և ոչ ֆունկցիոնալ աքսեսուարները երկար կյանք են ունենում. աստղերը դրանք կրում են բեմում և նկարահանումների ժամանակ. օրինակ` Քանիե Ուեսթը (ի դեպ` haute couture դիմակ, որը պոդիումում կին մոդել էր կրում) և Մադոննան: Փակ դեմքերով են հանդես գալիս նաև այս տարվա գլխավոր երաժշտական հերոսները` «Daft Punk» խումբը՝ իրենց ֆիրմային «մոտոցիկլետային» գլխարկներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




