pic_656843cd5d664eba7dae67590a88d80cLenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տիրույթը։ Ռազմական գերատեսչությունում լրագրողներին հայտնել են, որ ռուսական ուղղաթիռը հատել է օկուպացիոն գիծն ու րոպեներ անց հետ է վերադարձել։
Նախարարությունում ընդգծել են, որ այդ մասին տեղեկատվությունն ուղարկել են միջադեպերի կանխման ու դրանց արձագանքման հանձնաժողով։ Նոյեմբերին Վրաստանը դարձյալ հայտարարել էր, որ ռուսական ուղղաթիռը (Մի-8) մուտք է գործել վրացական օդային տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել