Lurer.com-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, այս հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, ուր անց է կացվել ԼՂ անկախության տարեդարձին նվիրված միջոցառում: «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, ԼՂ-ից ժամանած արտաքին գործերի նախարար Կարեն Միրզորյանը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց կրակի հետ խաղ անելու մեջ: «Սա մահացու վտանգավոր, պատերազմական ու սադրիչ գործելաոճ է Ադրբեջանի կողմից, մեր դիվանագետները պետք է այն անվանեն իրական անունով»,-նշել է Շիֆը:
«Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ Ամերիկան, իմ կարծիքով, պետք է ԼՂ բնակիչներին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ ու համապարփակ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով»,-ասել է կոնգրեսականներից մեկը:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի խախտումն ու ծանր հրետանու օգտագործումն անընդունելի է:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որիընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք(17 արկ) և հրասայլ (5 արկ): Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցիցդեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:



