Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը Զբոսաշրջության խթանման հարցերով ազգային կազմակերպության հետ համատեղ սկսում է եռամյա մասշտաբային արշավ #thisisegypt հեշթեգով, որը կոչված է ուշադրություն հրավիրելու դեպի երկրի զբոսաշրջային հնարավորությունները և բարելավելու Եգիպտոսի իմիջը պոտենցիալ հյուրերի աչքում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան Կահիրեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:Նրա խոսքով՝ «Այս ամենը Եգիպտոսն է» արշավը նպատակաուղղված է ցույց տալու Եգիպտոսում հանգստի առավելությունները, արտահայտելու երկրի մասին ընդհանուր կարծիքը կոնկրետ մարդկանց՝ տեղի բնակիչների արձագանքների միջոցով: «Մենք ուզում ենք ասել, որ Եգիպտոսը հիասքանչ է: Բայց դա կասեն ոչ թե պաշտոնյաները գրասենյակներում, այլ հասարակ մարդիկ»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ արշավին կկարողանան ամենաակտիվ մասնակցություն ունենալ ոչ միայն մասնագետները, այլև հասարակ քաղաքացիներ, որոնք ուզում են աշխարհին պատմել իրենց երկրի մասին, ցույց տալ դրա գեղեցկությունը, հետաքրքիր հուշարձանները, ուշադրության արժանի վայրերը, որոնք կարող են հետաքրքրել հյուրերին ամբողջ աշխարհից:
«Այս ամենը Եգիպտոսն է» արշավը կլինի 2012 թվականից ի վեր առաջին ծրագիրը՝ ուղղված Եգիպտոսում զբոսաշրջության առաջխաղացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



