Զբոսաշրջությունը ժամանակակից աշխարհում իր ուրույն տեղն ունի տնտեսության ճյուղերի շարքում և կարող է մեծ ֆինանսական հոսքեր ապահովել: Հաճախ զբոսաշրջության ընձեռած հնարավորություններն ավելի շատ են, քան դրանք իրականում օգտագործվում են: Օրինակ՝ Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով, այդ իսկ պատճառով նախագիծ է առաջ քաշվել քարանձավների զբոսաշրջային նպատակներով օգտագործման և պատշաճ պահպանման ապահովման նպատակով:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարևորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:
Ավելին՝ Հայաստանի քարանձավները կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ որպես պատմամշակութային ժառանգություն, քանի որ այդ քարանձավներից շատերում հայտնաբերվել են հնադարյան մարդու գործունեության հետքեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1656702414609687&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել