Բոլորս գիտենք անուն առ անուն Հայաստանի դեղ ներկրող մաֆիոզներին, հանցագործներին, որոնք պետք է վաղուց բանտ նստած լինեին, որովհետև նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են դեղ, կեղծ դեղեր, որոնց ազդող կոմպոնենտը կամ ընդհանրապես չկա, կամ հակառակ ազդեցությունն են ունենում:
ԱԺ-ում 2011թ-ի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին». Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի քննարկմանն այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Հիմա ինչ երաշխիքներ ունենք, որ վավերացնելով այս կոնվենցիան, որն անպայման կանենք, կկարողանանք քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հայկական դեղային մաֆիոզներին, որոնց անուն առ անուն բոլորս էլ հրաշալի գիտենք»,-ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ խոշոր դեղագործական կոմպանիաներում արտադրում են երրորդ երկրների համար շատ ավելի էժան դեղեր, որոնց ազդող կոմպոնենտը գրեթե զրոյական է:
Հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե ըստ իրեն՝ հարցը քրեական մարմիններին է վերաբերում, դա բարդ խնդիր է, որը միայն առողջապահության դաշտում չէ:
«Վերաբերում է նաև հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին: Միասին լուծման դեպքում կարող ենք երաշխիք ունենալ, որ այս հարցը էլ չի բարձրաձայնվի»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, թե համաձայն է ազգային ծրագիր պետք է մշակել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/10/zohrabian/1870593
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



