Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն գոհացրել քաղաքական որոշ ուժերին: Տարբեր ընդդիմադիր գործիչներ պարբերաբար հայտնում են դժգոհություններ, մտահոգություններ դեկտեմբերի 6-ի ընտրությունների վերաբերյալ:
Ազատության հրապարակից մի շարք ընդդիմադիր գործիչներ հնչեցնում են պահանջներ՝ ուղղված իշխանություններին, որոնք էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում են:
Հատկանշական է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները: Հովհաննիսյանի քվեաթերթիկ պատռելուց անցել է 4 օր, և այս օրերի ընթացքում Ժառանգության առաջնորդը պահանջում է տարբեր քաղաքական գործիչների հրաժարականներ, հեռախոսազրույցների ձայնագրություններ և այլն:

Այս մի քանի օրերի ընթացքում Հովհաննիսյանը սպառել է բոլոր հնարավոր պետական աշխատակիցների հրաժարականների ցանկը:
Շուտով, կարծում եմ, Րաֆֆին կպահանջի 41 համարի գծի տիրոջ, «Սանիտեկի» աշխատակցի և Բարեկամության մետրոյի ժետոն վաճառողի հրաժարականները:
Շուտով, կարծում եմ, Րաֆֆին կպահանջի 41 համարի գծի տիրոջ, «Սանիտեկի» աշխատակցի և Բարեկամության մետրոյի ժետոն վաճառողի հրաժարականները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1768856216675000?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել