Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Զագրեբի «Դինամո»-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկու ռեկորդ է սահմանել:Իսպանացի մասնագետը 50-րդ հաղթանակն է նշել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում: Այդ նվաճումը գրանցելու համար Գվարդիոլային պահանջվել է 80 խաղ, ինչը համաշխարհային ռեկորդ է:
Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր հոլանդացի Լուի Վան Գալին, ով 50 հաղթանակ է տարել 82 խաղում: Լավագույնների 5-յակում են նաև Ռաֆայել Բենիտեսը (91), Ժոզե Մոուրինյոն (92), Ալեքս Ֆերգյուսոնը (96):
Բացի այդ «Բավարիա»-ն Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթել է 100-րդ անգամ՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 132 խաղերում: «Բարսելոնա»-ում մասնագետը 100 հաղթանակների սահմանագիծը հատել էր 139-րդ խաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել