ՀՀ կառավարությունն իր ս.թ. դեկտեմբերի 10- ի նիստում քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյանի, Հ.Բիշարյանի, Լ.Դոխոլյանի, Ի.Խաչատրյանի և Մ.Շահգելդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորները նշված օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ օրենքի ընդունմամբ մեր երկրում կներդրվեն այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ և ծառայություն, որոնցով լուծում կտրվի մի շարք խնդիրների:
Համամիտ լինելով նախագծի հեղինակների նպատակադրմանը, կառավարոիթյունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հաստատած ՀՀ իրավական և դատական բարեփոխման 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկին համապատասխան ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով դրվելու է շրջանառության մեջ:
Օրինագիծը նախապատրաստելիս աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, սահմանվել են ՀՀ պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրները, հասկացությունները, ամրագրվել են պրոբացիայի սկզբունքները: Նշված օրենքի նախագծում`

-նախատեսված է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը, լիազորությունները,
-թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները և դասային կոչումները, պրոբացիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները,
-ամրագրված են պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը,
-նախատեսված է պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար,
-սահմանված են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի հարաբերությունները:
Օրենքի նախագծի հիմքում դրված են Եվրոպայի խորհրդի ընդունած չափանիշները:
Մինչդեռ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծում բացակայում են պրոբացիոն ծառայությանը վերաբերող դրույթները: ՀՀ կառավարությունում մշակվող օրենքի նախագիծը կարգավորում է առավել լայն և ընդգրկուն շրջանակի իրավահարաբերությունները: Համեմատելով երկու օրինագծերը, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների հեղինակած տարբերակին և նրանց առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նախագծի քննարկման ժամանակ:

Կառավարությունը նաև տեղեկացրել է, որ ներկայացված օրինագիծն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528845757436573&id=100009334896794&pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել