Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 11-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին՝ +4 աստիճան:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=207680&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



