Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական զորքերն Իրաքի հյուսիսում տեղակայվել են այդ երկրի ղեկավարության խնդրանքով, որն արվել է 2014 թվականին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։Նրա խոսքով՝ թուրքական բանակային ստորաբաժանումը Բաշիկայի ճամբարում գտնվում է նախորդ տարի Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադիի խնդրանքի հիման վրա։
Բացի դրանից՝ Էրդողանը Իրանին ու Իրաքին մեղադրել է Սիրիայում միջդավանաբանական ատելություն սերմանելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել