Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից և ի՞նչ ստացվեց արդյունքումNewmag.am-ը գրում է.

«Semplice» հայտնի հարթակի հիմնադիրներից մեկը հետաքրքիր փորձ է կատարում և 15 ամիս շարունակ հրաժարվում է խմել սուրճ և ալկոհոլ, իսկ արդյունքը զարմացնում է նրան:

Տոբիասը՝ «Semplice»-ի` նորեկ դիազայներների ինտերնետային հարթակի հիմնադիրներից մեկն է: Մի օր որոշում է հերթական փորձն անել. 15 ամսում հրաժարվել է սուրճից և ալկոհոլից :

«Ուղիղ 15 ամիս ես չեմ խմել սուրճ ու ալկոհոլ: Facebook և  Twitter սոցկայքերի ընկերներս խնդրում էին կիսվել տպավորություններով ու փորձով: Ես, իսկապես, նկատեցի ալկոհոլից և սուրճից հրաժարվելու դրական անդրադարձն ինձ վրա, որոնց մասին կցանկանայի կիսվել»:

  • Ամեն ամիս խնայում եմ 1000 դոլար

Երկրորդ ամսվա վերջում նկատեցի, որ 1000 դոլար հավելյալ գումար ունեմ: Կլորիկ գումար է, այնպես չէ՞: Ամեն օր քիչ-քիչ ծախսելով` չէի նկատում, որ այն իրականում զգալի թիվ է կազմում: Ես ապրում եմ Նյու Յորքում: Ստացվում է ` ամսական 1000 դոլար ծախսելով ` ես օրական ծախսում եմ 33 դոլար: 2-3 կոկտեյլ` յուրաքանչյուրը 10 դոլար, մի քանի շիշ գինի և 1000 դոլարն այլևս չկա:

Կարծում եք` ես հարբեցո՞ղ եմ: Հավատացե′ք` երեկոյան 1-2 կոկտեյլ խմելը նորմալ երևույթ է Նյու Յորքում: Եվ քանի որ դուրս էի գալիս խմելու որևէ վայրում, ապա խմիչքին ավելանում էր նաև ուտելիք, քանի որ առանց ուտելիքի պարզապես խմել չի լինում: Աչքդ էլ չես հասցնում թարթել, արդեն 1000 դոլարը չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել