Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը որոշել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցկացնել ռուսական ռազմաբազայում:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենք այդ որոշման մասին տեղյակ են, բայց դեռ չեն որոշել` ինչ կանեն:
«Ես հիմա եթե իմ կարծիքն այդ մասին ասեմ կխախտեմ էթիկայի կանոնները, քանի որ իմ կոլեգաների հետ պետք է քննարկենք` ինչպես վարվել», -ասաց փաստաբան Սահակյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դատավարությունը կկայանա դեկտեմբերի 18-ին:
Մեղադրական եզրակացության համաձայն, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015թ. հունվարի 12-ին իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն, ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն` ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել