Comedy Club շոուի մասնակից և դերասան Միխաիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյա Գալուստյանը, պատմել է ընտանեկան կյանքի մասին: Պարզվել է, որ հայտնի հումորիստը շատ խանդոտ ամուսին է՝ հայտնում է gazetavv.com-ը:Վիկտորյան Instagram-ի իր բաժանորդներին խնդրել է իր համար երաշխավորել լուսանկարչի, սակայն նշել է, որ նա անպայման կին լինի, քանի որ իր ամուսինը խանդոտ է:
Ինքը՝ Միխաիլը չի ժխտում, որ ունի պահպանողական հայացքներ: Նա հայտարարել է, որ ինքը կնոջ համար եղել է առաջին տղամարդը, և դուստրերին էլ թույլ չի տա ինտիմ հարաբերությունների մեջ մտնել մինչև ամուսնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



