Ֆեյսբուքը տարբեր լեզուներով թարգմանելու համար, բնականաբար, օգնել են նաև ներսի օգտատերերը: Մի հետաքրքիր ցուցանիշ գոյություն ունի. Ֆեյսբուքի թարգմանության պրոցեսին մասնակցել է շուրջ 300,000 օգտատեր:
Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ Ֆեյսբուքի հայերեն տարբերակը բավականին անհարմար է օգտագործելու համար, քանի որ շատ են տերմինները, որոնք անհասկանալի են թարգմանված հայերեն լեզվով և պրակտիկ չեն:
Հ.Գ Մի հումոր հիշեցի. կամ «Վիտամինն» էր, կամ «32 ատամը», չեմ հիշում: Հավաքված են, թարգմանում են вентилятор բառը: Ասում ա. винт- պտուտակ, вентилятор- պտուտակատռ: Հետո սկսում են թարգմանել базар-вокзал արտահայտությունը.
базар- շուկա
вокзал- կայարան: Ստացվում է շուկա-կայարան: Հետո որոշում են, որ դա չի սազում: Ու սկսում են նորից թարգմանել. базар-вокзал կլինի շուկա-մուկա, «մուկա»-ն թարգմանաբար նշանակում է ալյուր, հետևաբար базар-вокзал-շուկա-ալյուր:

Ինձ մեկ-մեկ թվում ա, որ էդ տերմիններն այ այսպիսի պրինցիպով են թարգմանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել