Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է երկրում ջրածնային ռումբի առկայության մասին, որն այն պատրաստվում է գործի դնել իր երկրի ինքնիշխանության պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։«Երկիրը կարողացավ դառնալ հզոր միջուկային տերություն՝ պատրաստ գործի դնելու սեփական մշակման ատոմային և ջրածնային ռումբեր իր ինքնիշխանության ու ազգային արժանապատվության հուսալի պաշտպանության համար»,- ասել է նա։
«Մենք կշարունակենք վերածել մեր երկիրը հզոր տերության, որին չի համարձակվի սադրանքի ենթարկել ոչ մի թշնամի»,- հավելել է Կիմ Չեն Ինը Փխենյանի պատմա-հեղափոխական փառքի վայրերից մեկն այցելության ժամանակ։
Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն է հռչակել 2005 թվականին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել