Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել