Թաղային հեղինակությունները և մականունավորները երեք նախագահների օրոք էլ այս կամ այն կերպով ազդեցություն ունեցել են քաղաքական համակարգում:Կարծում եմ՝ հեղինակությունները բոլոր ժամանակներում էլ կլինեն քաղաքական գործընթացներում, սակայն միշտ չէ, որ նրանք կլինեն «թաղային» կամ «մականունավոր»:
Քաղաքական սուբյեկտները նույնպես գործում են շուկայում` քաղաքական շուկայում: Ցանկացած սուբյեկտ փորձում է հասնել հաջողության` գրավելով շուկան:
Քանի դեռ մեր հասարակության մեջ կա օլիգարխապաշտ, մականունավորապաշտ և այլապաշտ էլեկտորատը, քաղաքական այս կամ այն սուբյեկտները համագործակցելու են, այսպես ասած, թաղային հեղինակությունների հետ:
Եթե մեր քաղաքակիրթ գործիչները հանրության մի մասի վրա չունեն այնքան հեղինակություն, որքան մականունավորները, դա խոսում է հանրության որոշակի հատվածի արժեքային համակարգի և հայացքների մասին:
Ժողովուրդը ինքն է հեղինակություններ ստեղծում իր համար, որքան էլ քաղաքակիրթ հանրության համար անընդունելի լինի, ցավոք, մենք այսօր հենց ժողովրդի լայն շերտերում ունենք «մականունապաշտների» որոշակի սեգմենտ:
Հեղինակությունները հանրության ինդիկատորներն են` որքան քաղաքակիրթ է հանրությունը, այնքան բարձր են հեղինակությունների արժեքները, մակարդակը և այլն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/taron.parsamyan/posts/466924006676959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել