Ծագումով հայ, ավստրալացի Ջո Հոքին հունվարին կնշանակվի ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան։ Այս մասին հայտնում է ABC-ն։Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփը հաստատել է Հոքիի թեկնածությունը ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանի պաշտոնի համար։
Նշվում է, որ մինչև 2015 թվականի սեպտեմբեր Հոքին 2 տարի զբաղեցրել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նա Ավստրալիայի քաղաքականության մեջ հայտնի է իր լայն տնտեսագիտական գիտելիքներով ու ԱՄՆ-ի հետ ակտիվ կապերով։
Դեկտեմբերի 4-ին Հոքին պարգևատրվել էր Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով Սիդնեյում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ամենամյա բանկետի ժամանակ։
Ջո Հոքիի հայրը հայ է՝ Ռիչարդ Հոքիդոնյան, իսկ մայրը՝ ավստրալացի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել