«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում բյուջեի քվեարկությանը նախորդած թոհուբոհի մեջ խորհրդարանի ամենատարեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը գործընկերներին հրավիրատոմսեր էր բաժանում։ Դեկտեմբերի 12-ին պատգամավորն «Օջախ» ռեստորանում պատրաստվում է առանձնակի շուքով նշել իր 70-ամյակը։ Նա, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդարանում չի լինի և տարեդարձը ցանկանում է առանձնակի հանդիսավորությամբ տոնել»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել