168.am–ը գրում է.Ամերիկյան լրատվամիջոցները տարածում են Հյուսթոնի ոստիկանության սպայի լուսանկարը, ով ասֆալտին պառկած մխիթարում է հոգեվարքի մեջ գտնվող ձիուն: Ինչպես հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը, ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ ոստիկանությունը պարեկություն է իրականացրել քաղաքի փողոցներում:
Ճանապարհով անցնող ցեմենտատարի աղմուկից վախեցած Շառլոտ անունով կենդանին իր վրայից գցել է հեծյալին ու վազել է ճանապարհի երևեկելի հատվածի կողմն ու ընկել մեքենայի անիվների տակ՝ ստանալով ծանր վնասվածքներ:
Կյանքի վերջին րոպեները կենդանին անցկացրել է իր գործընկերոջ՝ սպա Էրեյոնի գրկում։ Տղամարդը պառկել է մահացող ձիու կողքին ու ամուր փաթաթվել նրա վզին։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/12/09/572513.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



