1972 թ.–ին ճարտարապետական դպրոցն ավարտած Մայքլ Ռեյնոլդսը սկսեց անալիզի ենթարկել այն ամենը, ինչը սովորել էր տարիների ընթացքում։ Նա սկսեց մտածել այն հարցի շուրջ, թե որքանով ենք մենք էֆեկտիվ տներ կառուցում։ Ինչո՞ւ կառուցել փայտի հիմքով տներ, եթե մենք ցանկանում ենք պահպանել անտառները։ Ինչո՞ւ վճարել էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջեռուցման համար, եթե կարելի է այդ նույնն անվճար ստանալ շնորհիվ գոյություն ունեցող այնպիսի երևույթների, ինչպիսիք են արևը, քամին և անձրևը։
Այդպես է ստեղծվեց «Earthships» բնակատեղին` Նյու Մեխիկո նահանգի Տաոս քաղաքում։ Բոլոր տները կառուցված են աղբից, ինչը դրանց չի խանգարում ֆուտուրսիտական տեսք ունենալ։ Բացի դրանից, այստեղ կարող է հանգրվանել ցանկացած ոք, ով կլինի մոտակայքում և կացարանի խնդիր կունենա։
































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



