Բոլորը ձգտում են ստեղծել տոնական մթնոլորտ Նոր տարվա համար: Ձեզ ենք առաջարկում պլաստիկե շշից և տոնածառի լույսերից դեկորատիվ լապտեր պատրաստելու մի միտք:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/1.jpg

Մանրուքներն են տոնական մթնոլորտ ստեղծում:

Ձեզ պետք կգան հետևյալ պարագաները

  • Պլաստիկե դատարկ երկու լիտրանոց շիշ
  • Տոնածառի լույսեր
  • Պերգամենտ կամ էպիլյացիայի համար նախատեսված թուղթ
  • Գունավոր թղթեր
  • Դանակ (գրենական պիտույքներից)
  • Կպչուն ժապավեն

Ուշադրություն: Նախքան լապտերի պատրաստելը համոզվեք, որ տոնածառի լույսերն անվտանգ են, սարքին են:

Պատրաստման եղանակը

1. Կտրեք շշի վերևի հատվածը

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/2.jpg

2. Շշի ներքևի հատվածում դանակով անցք բացեք և այնտեղից դուրս հանեք գլխիկն և լարի մի մասը:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/3.jpg

3. Դրեք տոնածառի լույսերը շշի մեջ:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/4.jpg

4. Թղթից ուղղանկյուն կտրեք և փաթաթեք այն շշին:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/5.jpg

5. Ծայրերն ամրացրեք կպչուն ժապավենով:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/6.jpg

6. Գունավոր թղթի վրա կտրեք ցանկացած տեսքի պատուհան:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/7.jpg

7. Շիշը փաթաթեք նաև գունավոր թղթով և նորից ամրացրեք ծայրերը:

http://takprosto.cc/wp-content/uploads/n/novogodniy-fonarik-iz-plastikovoy-butylki/8.jpg

8. Տանը հարմար տեղ գտեք այս լապտերի համար և վայելեք այն տոների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել