Barometer.am-ը գրում է.
Հայտնի մոդել Միրանդա Քերը՝ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը, ամբողջովին մերկ հայտնվել է Bazaar Australia-ի շապիկին:
32-ամյա մոդելը կեցվածք է ընունում Christian Louboutin-ի վարդագույն կոշիկներով: Միրանդան կրում է նաև Alinka ականջօղեր, Sarah & Sebastian մատանիներ ու Swarvoski վզնոց՝ պատրաստված Քերի դիզայնով:
Ֆոտոսեսիան տեղի է ունեցել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի պենտհաուսում: Ֆոտոսեսիայի հեղինակն է լուսանկարիչ Սթիվեն Չին:
«Մենք ցուցադրել ենք կնոջ, ով իրեն անհավանական հարմարավետ է զգում սեփական մաշկի մեջ»,- ֆոտոսեսիայի մասին պատմել է ամսագրի գլխավոր խմբագիր Քելլի Հաշը:

Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20151209/10911/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



