belorussiaAraratnews.am-ը գրում է.

Մինսկում դեկտեմբերի 8-ին կայացած երկկողմ հանդիպմանը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն ամփոփել է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2015թ. համագործակցության պլանի իրականացումը և քննարկման ու վերջնական համաձայնեցումից հետո ստ որագրել է 2016թ. երկկողմ աշխատանքային պլանի նախագիծը:Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված փաստաթուղթը կհաստատվի ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարներների կողմից դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել