Մի հետաքրքիր բան ասեմ ինձ ժամանակին քարկոծողներին:
Երբ առաջարկ ստացա մասնակցել «Այո և Ոչ» ռեալիթիին, և Հայազնում հավանություն ստացավ առաջարկը, մարդիկ սկսեցին ինձ քննադատել, իբրև գնում եմ իշխանության ջրաղացին ջուր լցնելու: Մի քանիսն էլ ինձ համարեցին սրա կամ նրա մարդ:
Ուրեմն հիմա նայում եմ 60 համայնքների հանրաքվեի արդյունքները, որտեղ որ եղել ենք, մեծամասնությունում, ի տարբերություն հենց հարակից գյուղերի, եթե Ոչ-ը չի հաղթել, գոնե քիչ տարբերությամբ ենք պարտվել: Էլ չասեմ Գյումրու, Վանաձորի, Ախթալայի, Իջևանի ու մյուս քաղաքների ցուցանիշների մասին:
Ասածս ինչ է՝ մեր քաղաքացին շատ էլ գիտակից է, ուղղակի պետք է հումքը մատուցել ու աջակցություն խնդրել:
Հ.Գ. Իսկ նրանք, ովքեր ինձ քննադատում-քարկոծում էին, թող նայեն իմ քարոզած տարածքների ցուցանիշները, թող նայեն նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի իմ ու ընկերներիս գործունեությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1100249843341870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել