1318781046Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Ճապոնիան համատեղ վարժանքներ են անցկացրել այսօր։ Ճապոնական Խիոգո նահանգում անցկացված վարժանքներին մասնակցել է երկու երկրների 6500 զինծառայող։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ռազմաբազայում անցկացված «Լեռնային սակուրա» զորավարժությունների ժամանակ մշակվել են բալիստիկ հրթիռներն ու կիբեռ հարձակումները հետ մղելու եղանակները։
Վարժանքների ընթացքին հետևել են Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին, Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլյան Քենեդին ու մի շարք դիտորդներ Ավստրալիայից։ Նակատանին ու Քենեդին ընդգծել են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև նմանատիպ ամենամյա վարժանքների անցկացման, ինչպես նաև երկու երկրների ռազմական համագործակցության կարևորությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել