Վերջին մի քանի օրերի ընթացքում իրաքյան բանակը նախաձեռնել է արևմտյան ալ-Անբար նահանգի (սահմանակցում է Սիրիային, Հորդանանին, Սաուդյան Արաբիային) վարչական կենտրոնը հանդիսացող ալ-Ռամադի քաղաքի ազատագրման ռազմագործողությունը, որը վերջնականապես «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության վերահսկողության տակ էր անցել այս տարվա մայիս ամսվա կեսերին: Հարկ է նշել, որ իրաքյան ուժերի առաջխաղացումը բավական դանդաղ է ընթանում, չնայած այն հանգամանքին, որ քաղաքի դեմ գրոհն իրականացվում է միաժամանակ 3 ուղղություններով. իսլամականները կատաղի դիմադրություն են ցույց տալիս:
Ի դեպ, քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին իրաքյան բանակը հայտարարել էր դեռևս նոյեմբերի 30-ին՝ ինքնաթիռներից թռուցիկներ բաց թողնելով ալ-Ռամադիի վրա՝ բնակչությանը կոչ անելով լքել հայրենի բնակավայրը, որը մոտ օրերին վերածվելու էր կատաղի մարտերի թատերաբեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել