kaspicAraratnews.am-ը գրում է.
Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի «Գյունեշլի» նավթահորի թիվ 10 հարթակում արդեն 5-րդ օրը շարունակվող հրդեհի հետեւանքով արբանյակային լուսանկարներում Կասպից ծովի հայելում կարելի է տեսնել ընդարձակ նավթի արտահոսումներ եւ թանձր ծխահետքեր:
Լուսանկարները հրապարակել է ռուսաստանյան «ՍԿԱՆԷՔՍ» արբանյակային կենտրոնը: Դեկտեմբերի 7-ին արված լուսանկարում, որն արվել է եվրոպական ռադիոտեղորոշիչ Sentinel-1A արբանյակից, երեւում են 200 քառ.կմ-ից ավելի մակերեսով նավթային արտահոսքերի եւ թանձր ծխի հետքեր:
«Գյունեշլի» նավթահորում գազի արտահոսքից հրդեհը սկսվել է անցյալ ուրբաթ: Վթարի պահին հարթակում գտնվել են 63 նավթագործներ (ոչ պաշտոնական տվյալներով` 84): Մինչ այժմ հայտնաբերվել են 7 նավթագործների մարմինները, 23 հոգի համարվում են անհետ կորած, 33 մարդ էլ փրկվել է:
SOCAR-ի «Ազնեվթ» ընկերության գլխավոր ինժեներ Բալամիրզա Աղառահիմովը հայտարարել է, որ ծրագրում են ամբողջությամբ դադարեցնել այրվող «Գյունեշլի» հարթակում նավթի եւ գազի արդյունահանումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել