1345809617_125055_15Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամերիկյան Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հայտնի է դարձել NBC News հեռուստաալիքի NBC News առավոտյան շոուի եթերում։ Երկրորդ տեղում է ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին։ Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Չորրորդ տեղում Black Lives Matter շարժման ակտիվիստներն են։ Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Time-ի վարկածով առաջին «Տարվա մարդը» հայտարարվել է 1927 թվականին։ Նա ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն էր, ով առաջին անգամ օդով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել