Մոռացեք մեծ փորով ու կլոր դեմքով Սանտա Կլաուսների մասին։ Կանադացի մոդել Փոլ Մասոնը ճանաչվել է աշխարհի ամենաթեժ «նորաձև Սանտան»։
Մասոնին որպես Սանտա են վարձել Կանադայի «Yorkdale Mall» առևտրի կենտրոնում, որտեղ նրան կարող եք տեսնել նորաձև ոճային հագուստով՝ հերթ կանգնած մարդկանց հետ լուսանկարվելիս։
Հարկ է նշել, որ այս Սանտայի հետ ամեն սելֆիի համար, որը հրապարակվում է սոցցանցում #YorkdaleFashionSanta հաշթեգով, առևտրի սրահը 1$ է փոխանցում «SickKids Foundation» բարեգործական հիմնադրամին։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



