Նախագահին հայհոյող քաղաքացին չի կարող իր պետության ու հասարակության համար լավ քաղաքացի լինել: Եթե մենք հայհոյում ենք մեր պետության հիմնադիր նախագահին, երկրորդ նախագահին կամ էլ 3-րդին, ապա մեզ պետք չէ նախագահի ինստիտուտը, ուրեմն մենք չենք հարգում մեր պետության խորհրդանիշները, մեր եռագույնը, մեր օրհներգը, մեր զինանշանը, մեր գերբը, ավելի վատ՝ մեր փառահեղ անցյալն ու պատմությունը, մեր հաղթական ու բարոյական նկարագիրը։ Շատ ու շատ պետություններ մեզանից բազմաթիվ օրինակներ կարող են վերցնել ամենատարբեր ոլորտներից, բայց պետությանը, պետականությանն ու ազգային և պետական խորհրդանիշներին սրբությամբ վերաբերվելը մենք պետք է վերցնենք Եվրոպայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ զարգացած ու ամեն առումով կայացած երկրներից։ Դրա համար Հայաստանը դեռ վաղ է համարել մեր երազած երկիրը, դեռ ունենք անելիքներ, դեռ պետք է ազգային ու պետական գաղափարի երկիր դառնանք, ազգ ու պետություն։ Գարեգին Նժդեհն ասում էր, որ իր համար գոյություն ունի 3 բան՝ հայրենիք, ազգ ու պետություն, իսկ նրա երկու հիմնական հենարաններն են Աստված և Հայրենիք։ Չպետք է մոռանանք մեր ազգի ամենափառապանծ ու ամենաիմաստուն զորականի, պետական ու ազգային գործչի խոսքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել