downloadՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման անհատական բարձր արդյունք է գրանցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Մալմյո»-ի դեմ խաղում:
«Արքայական ակումբ»-ը 8:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել: Բենզեման իր ակտիվում 34 գոլ է գրանցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալ»-ի կազմում անցկացրած 58 խաղերում:
Այդ ցուցանիշով նրան գերազանցում են «արքայական ակումբի նախկին խաղացողներ Ֆերենց Պուշկաշը (39 խաղում՝ 35 գոլ), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (58 խաղում՝ 49 գոլ), Ռաուլը (130 խաղում 66 գոլ), ինչպես նաև հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով 69 խաղում իր ակտիվում 73 գոլ է գրանցել:
Այդպիսով, Բենզեման դարձել է «Ռեալ»-ի 5-րդ լավագույն ռմբարկուն՝ Չեմպիոնների լիգայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել