Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի Աֆղանստանը չվերածվի մարտադաշտի։Զարիֆն այդ հայտարարությունն արել է Իսլամաբադում «Ասիայի սիրտը-Ստամբուլյան գործընթացը» կոնֆերանսի բացման ժամանակ. «Մենք չպետք է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին թույլատրենք Աֆղանստանը վերածել մարտադաշտի։ Այդ սպառնալիքը չկանխելը կհանգեցնի անկանխատեսելի ու աղետալի հետևանքների»։
Զարիֆը նաև ափսոսանք է հայտնել, որ մի շարք երկրներ նախկինի նման ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը դիտարկում են որպես գործիք իրենց կարճաժամկետ նպատակներին հասնելու համար։ Զարիֆի խոսքով՝ Իրանը շարունակելու է աջակցել Աֆղանստանին, հատկապես հիմա, երբ երկրում ազգային միասնության կառավարության ձևավորումից հետո սկսվել է քաղաքական կյանքի նոր փուլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել